Ավելի քան հարյուր մարդ է զոհվել պայթյունի և հրդեհի հետևանքով, որը բռնկվել է Նիգերիայի գազի վերամշակման գործարանում: Միջադեպը տեղի է ունեցել Ննևի քաղաքում:

 

Հզոր պայթյունից և դրան հաջորդած հրդեհից զոհվել են մոտակա տների որոշ բնակիչներ և անցորդներ:

 

Naij-ի պորտալի տվյալներով՝ մահացել են ձեռնարկության հաճախորդները, որոնք գազով լցնում էին բալոնները:

 

Նշվում է, որ մի քանի ծանր վիրավոր տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներ: