Մեծ Բրիտանիաում տեղի կունենա երիտասարդ զույգի գործով դատավարություն, ովքեր կասկածվում են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ կապի և Լոնդոնի արևելքում գտնվող Westfield առևտրի կենտրոնում՝ Սթրաթֆորդի մետրոյի մոտ նախապատրաստվող ահաբեկչությունների մեջ:

 

25-ամյա Մոհամեդ Ռեհմանին և նրա 24-ամյա կնոջը՝ Սանե Ահմեդ Հանին, որոնց տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ, սպառնում է ցմահ ազատազրկում, եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի:

 

Հայտնի է, որ զույգը փորձարկում էր պայթուցիկը սեփական այգում, իսկ տղամարդը սոցցանցի իր էջում մի գրություն է տեղադրել, որում իր հետևորդներին հարցնում էր, թե որտեղ ավելի լավ կլինի ահաբեկչական հարձակում կազմակերպել՝ առևտրի կենտրոնում, թե Լոնդոնի մետրոպոլիտենում:

 

Հենց ահաբեկչի ակտիվությունը սոցիալական ցանցերում գրավել է ոստիկանության ուշադրությունը: