Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան և հոլանդական ակումբներ:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Օզբիլիսի տրանսֆերի համար մոսկովյան ակումբն առաջարկներ ունի ԱՄՆ-ից և Հոլանդիայից: «Սպարտակը» պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից 3 մլն դոլարից ոչ պակաս գումարի դեպքում:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը մոսկովյան թիմում հանդես է գալիս 2013 թվականից: