«Հույս ունենք, որ 2016թ.-ին հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել, դադարել բռնություն գործադրել և խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից». կարծում եմ, միանգամից գուշակեցինք, թե ով կարող է լինես այս «հանճարեղ» խոսքերի հեղինակը: Դե, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա լրիվ իր տարերքի մեջ է՝ ամեն անգամ շատ լավ տեսնելով ու հասկանալով, որ հրադադարի բոլոր խախտումների նախաձեռնողը Ադրբեջանն է, որ բռնություն գործադրողը Ադրբեջանն է, իսկ Հայաստանը միայն համարժեք պատասխան տվողն է, միևնույն է՝ այս մարդը չի կարողանում հրաժարվել իր սիրելի արտահայտություններից: Ըստ Ուորլիքի՝ ամեն ինչում մեղավոր են «կողմերը»: Իսկ մկիևնույն ժամանակ, ամեն օր սահմանին այդ «կողմերից» մեկը հրադադարի մասին պայմանավորվածությունն է խախտում, բայց համանախագահները համառորեն չեն ցանկանում դա նկատել: Երևի թե դա նրանից է, որ ԵԱՀԿ դիտորդները մինչ օրս սահմանային դիտարկումների ժամանակ ադրբեջանական կողմի արձակած գնդակներից չեն տուժվել: Եթե գոնե մի անգամ տուժվեն, ապա հստակ կպատկերացնեն, թե որ կողմից են թռչում գնդակները:

 

 

Ուորլիքին քննադատում էի ընդամենը թվիթերյան կարճ գրառումներով սահմանափոկվելու համար: Այս անգամ ամերիկացի համանախագահը դրա փոխարեն հայկակն լրատվամիջոցին հարցազրույց տվեց: Բայց եթե այսպիսին պետք է լինեն նրա հարցազրույցները, ապա իսկապես որ ավելի լավ է՝ միայն Թվիթերում գրառումներ անի:

 

 

Կարեն Վարդանյան