Ամերիկյան The Washington Times պարբերականը փորձում է համոզել իր ընթերցողներին, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային հարված հասցնել Սիրիային: Սյունակագիր Դենիել Գալինգթոնը, ով նախկինում աշխատել է ԱՄՆ պետդեպարտամենտում, հավաստիացնում է, որ Վաշինգտոնը պետք է լուրջ վերաբերվի այդ տեղեկությանը: Նա համոզված է, որ այդ կերպ Մոսկվան կփորձի վերացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լեգիտիմ իշխանության մրցակիցներին:
Սյունակագիրը՝ հղում անելով Ռուսաստանի առաջնորդի խոսքերին այն մասին, որ «Կալիբր» հրթիռները, որոնք Սիրիայում օգտագործում է ռուսական ավիացիան, կարող են միջուկային մարտագլխիկ կրել:
Գալինգթոնը վստահ է, որ Վաշինգտոնը պետք է շտապ նախաձեռնող խումբ ստեղծի, որը ամենաբարձր մակարդակով՝ մանրամասն կուսումնասիրի այդ հարցը: