ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանի՝ լրատվամիջոցներին տված մեկնաբանությունից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ է եղել՝ ՀՀԿ-ի հետ նորից կազմել կոալիցիա և առաջարկը կարելի է համարել ընդունված: Մի կողմից՝ այո, նորմալ է, երբ քաղաքական ուժը, կուսակցությունը ձգտում է դառնալ իշխանության մաս, քանի որ դա նաև սեփական ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհներից մեկն է և տարօրինակ կլինի, եթե լինի որևէ կուսակցություն, որը չի ցանկանում իշխանություն դառնալ: Դառնալով իշխանական կոալիցիայի անդամ՝ սեփական ծրագրերն իրագործելու հնարավորությունները կուսակցության համար մեծանում են: Բայց մյուս կողմից էլ՝ ՀՅԴ-ի ղեկավարները ժամանակին ասել էին, որ կրկին կառավարության մաս կկազմեն այն ժամանակ, երբ իշխանությունները կկատարաեն ՀՅԴ-ի հայտնի՝ յոթ կետերից բաղկացած պահանջի բոլոր կետերը: Իսկ առ այսօր կատարվել են այդ յոթ կետերից միայն երկուսը: Բա մնացած հինգը՞... Չնայած միգուցե ակնկալում են մնացած հինգն էլ կյանքի կոչել հենց կոալիցիայի՞ կազմում...

 

Բացի այդ, ևս մի հարց է առաջանում՝ ՀՅԴ-ն արդեն մեկ անգամ փորձել է և չի կարողացել աշխատել Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի հետ կոալիցիայում: Որքանո՞վ են համոզված, որ այս անգամ նրանք դա կկարողանան անել:

 

Կարեն Վարդանյան