Հունվարի 24-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» մակնիշի 33 ԼՍ 505 պ/հ (վարորդ' 1981 թ., ծնված Ա. Խ.) և «Mitsubishi Pagero io» մակնիշի 35 ԼD 813 պ/հ (վարորդ՝ 1985 թ. ծնված, Հ. Մ.) ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Ա. Խաչատրյանը, ուղևորներ 1987 թ. ծնված Ա. Կ.-ը, 1990 թ. ծնված Ա. Ա.-ը, 1982 թ. ծնված Վ. Գ.-ը, 1957 թ. ծնված Ա. Խ.ը, «Mitsubishi Pagero io» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 1995 թ. ծնված Ա. Մ.-ը տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mitsubishi Pagero io» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: