armnoc.am Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի ազատ ծրագրից հետո, հավաքելով 143,05 միավոր' զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): 16-ամյա գեղասահորդը հավաքեց 215,45 միավոր:

Լուսանկարը՝ Getty Images