ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնական քննարկումները ծավալվել են ընտրական օրենսգրքի շուրջ, իսկ հնարավոր կոալիցիայի մասին քննարկում չի եղել:
«Քննարկումները շարունակվում են, և կարծում եմ' մինչև մյուս շաբաթվա ավարտ մենք կունենանք հստակություն: Քննարկումների շարունակականությունը պայմանավորված է նրանով, որ թե մեր կողմից, թե ՀՅԴ-ի կողմից համագործակցության հիմքը ոչ թե պաշտոնների բաժանումն է, այլ' գաղափարախոսությունը, ծրագրային դրույթները»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը հորդորեց լրագրողներին լինել լավատես, քանի որ ամեն ինչ նորմալ է: