![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/196272.png&w=300&h=200&mt=1542021182)
«Եթե ժողովուրդը ցանակա, որպեսզի ՀՀԿ-ն լինի ընդդիմություն, ուրեմն այդպես էլ կլինի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Թող չասեն, թե միակ ընդդիմությունն իրենք կարող են լինել, ՀՀԿ-ն պետք է նախ հայտնվի խորհրդարանում, որ մի հատ էլ կոալիցիա կազմելու հարց լինի։ Կալիցիա միանշանակ չենք կազմի ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո»,-ասաց Հակոբյանը։
Հարցին, թե նա խիստ կասկածելի՞ է համարում, որ ՀՀԿ-ն կհաղթահարի անցողիկ շեմը, Հակոբյանը պատասխանեց․ «Այո, բնականաբար»։
Հակոբյանը հավելեց, որ եթե ռեբրենդինգ անեին, եթե այդ ՀՀԿ հապավումը իրենց վրա դաջված չլիներ, միգուցե այնտեղ լինեին պատգամավորներ, որ արժեր՝ լինեին խորհրդարանում։