Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե ուկրաինացի զինվորները կարող են նվաճել ամբողջ Ռուսաստանը, եթե նրանց արդի ամերիկյան զենք տրամադրվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հնացած հակատանկային սպառազինությունն Է: Բայց ավելի նորը կա ԱՄՆում, եւ եթե նա այն տրամադրի, եւ Ուկրաինան պայթեցնի ռուսական առաջին 50 տանկերը, ամեն ինչ միանգամայն այլ կերպ կլինի»,- ասել Է Սահակաշվիլին ուկրաինական «24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

 

Նրա խոսքով՝ «ուկրաինացի զինվորների ոգին լավագույնն Է աշխարհում, եւ եթե նրանց տրվեն անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ եւ զենք, նրանք կկարողանան նաեւ ամբողջ Ռուսաստանը գրավել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: