Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին կփոխարինի անկուսակցական Կարեն Շահմուրադյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում հաջորդն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Արծվիկ Մինասյանին կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն»,- նշեց Ռուստամյանը:

 

ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն Կարեն Շահմուրադյանն է: Արմեն Ռուստամյանը նշեց, որ նա անկուսակցական է:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: