Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում բաց թողեց հաղթանակը` 2:2 հաշվով ավարտելով «Վիլյառեալի» հետ հանդիպումը:
Իվան Ռակիտիչը 20' րոպեին բացեց հաշիվը, իսկ 41' րոպեին Նեյմարը անվրեպ իրացրեց նշանակված 11 հարվածը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: 57' րոպեին գոլով աչքի ընկավ Բակամբուն:
55-րդ րոպեին փոխարինման դորս եկած Ժերմի Մատյոն օգնեց «Վիլյառեալին» խուսափել պարտությունից: Ֆուտբոլիստը 63' րոպեին գրավեց սեփական դարպասը:
Այս հանդիպումից հետո կատալոնացիները միավորների քանակը հասցրին 76-ի: