Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի ԱԽ-ը՝ այն հասցնելով մինչև 20 անդամի և բացառելով մշտական անդամներին: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:
«Անհրաժեշտ է բարեփոխել այդ համակարգը։ Միայն մտածեք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի 5 մշտական և 10 ժամանակավոր անդամներ, որոնք իրենց գործառույթները կատարում են երկու տարով։ ՄԱԿ-ի ԱԽ-ի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։ Այնտեղ չկան Աֆրիկայի ներկայացուցիչներ։ Նրանք նույնպես պետք է ներկայացված լինեն այդ կառույցում։ Չկան Հարավային Ամերիկայի ներկայացուցիչներ։
Կրոնական տեսանկյունից այդ հնգյակում չկա մուսուլմանական որևէ երկիր, չկան նաև բուդդայականների ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ի ԱԽ-ում պետք է հերթականությամբ ներկայացված լինեն բոլոր 196 երկրները։
Չպետք է լինեն մշտական ու ժամանակավոր անդամներ։ ՄԱԿ-ի ԱԽ-ում պետք է լինի 20 երկիր, որոնք մշտապես պետք է փոփոխվեն»,- ասել է նա։
Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի ԱԽ-ին, որ Սիրիայում դեռ իշխում է Բաշար Ասադը, որտեղ, նրա խոսքով, սպանվել է 500.000 մարդ։