Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լատինական Ամերիկայի մուսուլման առաջնորդների հետ հանդիպման ժամանակ նոր «հայտնագործության» մասին հայտարարություն է արել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Էրդողանը հայտարարել է, որ Ամերիկան հայտնաբերել են մուսուլմանները, այլ ոչ թե Քրիստաֆոր Կոլումբոսը:
Թուրքիայի Նախագահի համոզմամբ' այդ մուսուլման ծովագնացներն են, որ 1178 թվականին հասել էին ամերկյան մայրցամաք: Իբրև իր խոսքերի ապացույց' Էրդողանը նշել է, թե Կոլումբոսը հիշատակել է Կուբայում գտնվող մի սարի գագաթին տեսած մզկիթի մասին: