Անբողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն անհրաժեշտ են դարձնում ՄԱԿ-ի կառուցվածքում բարենորոգումները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Նրա խոսքով' գլոբալ մակարդակով ֆունդամենտալ խնդիրների լուծման համար ՄԱԿ-ը պետք է իր կառուցվածքը համապատասխանեցնի աշխարհում իրավիճակի հետ:

 

Ավելի վաղ' Թուրքիայի վարչապետ եղած ժամանակ Էրդողանը կոչ էարել փոխել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կառուցվածքը: «Արդարացի չէ, որ միայն հինգ երկրներ են ղեկավարում բոլոր միջազգային հարաբերությունները», -ասել էր նա: