Եվրախորհրդարանի երեք աշխատակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել Բրյուսելի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի» գործակալությունը, միգրացիոն գործերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, ում պատասխանատվության շրջ անակում են գտնվում նաև անվտանգության հետ կապված հարցերը, Եվրախորհրդարանի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ գտնվում է ճգնաժամային կենտրոնում և բանակցություններ է վարում ԵՄ երկրների, այդ թվում ԵՄ-ն նախագահող Ֆրանսիայի և Հոլանդիայի ներքին գործերի նախարարների հետ:

 

 

Ավրամոպուլոսի և Յունկերի խնդիրն է' կոորդինացնել ԵՄ անվտանգության բոլոր ծառայությունների աշխատանքը' իրավիճակը գնահատելու և հնարավոր նոր հարվածներին հակազդելու համար:

 

 

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:

 

 

Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: