Պակիստանի Լախոր քաղաքի Գուլիշան է Իկբալ մանկական զբոսայգու հարևանությամբ ահաբեկչական գործողություն է իրականացվել: Մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 69-ի: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 300 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունները, զոհվածների թվում կա 23 երեխա: Հիվանդանոցներում գտնվում է 56 երեխա: Իշխանությունները կոչ են արել ժողովրդին արյուն հանձնել:
Ըստ փորձագետների՝ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 8-ից 10կգ տրոտիլի համարժեքով: