Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններին նախորդող «լռության օրը» կանցկացնի սովորական աշխատանքային օրվա նման։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանում այսօր՝ փետրվարի 16-ին, ընտրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը հայտնել է, որ ծրագրած մի քանի հանդիպումներ ունի, այդ թվում՝ միջազգային դիտորդների հետ։ «Դա սովորական աշխատանքային օր կլինի՝ սպասումներով լի», - ընդգծել է գործող նախագահը։
Նշենք, որ Հայաստանում նախագահի պաշտոնին յոթ թեկնածուներ են հավակնում՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ղեկավար Արման Մելիքյանը եւ իբրեւ էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը։