Անհրաժեշտ է համոզել ԼՂ հակամարտող կողմերին՝ սկսելու ուղիղ բանակցություններ, չնայած այն բանին, որ դրա համար ֆոնը լավագույնը չէ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ժամանակ, որը կազմակերպել էր «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալությունը։
«Հիմա դժվար է խոսել որևէ հեռանկարի մասին։ Ներկայում ամենակարևորը հրադադարի պահպանումն է ու կողմերին բանակցություններ սկսել համոզելը»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը Լուկաշևիչի խոսքերը:
Նրա խոսքով՝ այնուհանդերձ, ամենածանր ժամանակներում՝ 90-ականներին, երբ այն ըստ էության լայնածավալ առճակատում էր, հաջողվեց պայմանավորվել որոշ սկզբունքների շուրջ, որոնք թույլ տվեցին գործարկել Մինսկի գործընթացն ու ստեղծել շփման գծում հրադադարին նպասռելու մեխանիզմներ։