«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում Ուկրաինայի հակամարտող կողմերին՝ ամբողջությամբ կատարել Մինսկի համաձայնությունները եւ լիովին աջակցում են «նորմանդական քառյակի» դիվանագիտական ջանքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է G 7-ի ԱԳ նախարարների՝ Լյուբեկի հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության մեջ, որի բովանդակությունը հայտնի Է դարձել ՏԱՍՍ-ին:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հանձն առնել պատասխանատվություն եւ կատարել համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,-նշել են G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
«Մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք «նորմանդական քառյակի» դիվանագիտական ջանքերին եւ Ուկրաինայի իրադրության կարգավորման շփման խմբին լիակատար աջակցության մասին եւ ողջունում ենք փետրվարի 12-ին Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համալիր միջոցառումների ընդունումը»,-նշվում Է հայտարարության մեջ: