«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում Ուկրաինայի հակամարտող կողմերին' ամբողջությամբ կատարել Մինսկի համաձայնությունները և լիովին աջակցում են «նորմանդական քառյակի» դիվանագիտական ջանքերին: Այդ մասին ասված Է G7-ի ԱԳ նախարարների' Լյուբեկի հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության մեջ, որի բովանդակությունը հայտնի է դարձել ՏԱՍՍ-ի թղթակցին:

 

 

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին' ստանձնել պատասխանատվությունը և կատարել համաձայնագրերի շրջանակներում հանձն առած պարտավորությունները»,-նշել են G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

 

 

«Մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք «նորմանդական քառյակի» դիվանագիտական ջանքերին և Ուկրաինայի իրադրության կարգավորման շփման խմբին լիակատար աջակցության մասին և ողջունում ենք փետրվարի 12-ին Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համալիր միջոցառումների ընդունումը»,-նշվում է հայտարարության մեջ: