Աֆղանական անվտանգության ուժերը երկրի արևելքում մայիսի 7-ին ոչնչացրել են Թալիբան ծայրահեղական շարժման առնվազն 28 զինյալի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին գրում է Ռիա Նովոստին' վկայակոչելով Khaama գործակալությունը:

 

Նշվում է, որ 30 զինյալ վիրավորվել է: Տեղական իշխանությունները տեղեկացրել են, որ զինյալների խումբը շաբաթ առավոտյան փորձ է կատարել Պակիստանի սահմանում գտնվող Կունար շրջանի վրա հարձակում գործել: Նրանց հարձակման ընթացքում մեկ աֆղան զինյալ սպանվել է, ևս երեքը' վիրավորվել: