Դորտմունդի «Բորուսիայի» խեղակվարությունը վերջնական որոշում է կայացրել չհրաժարվել Հենրիխ Մխիթարյանից: Այս մասին հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Մենք ակումբում ակտիվորեն քննարկեցինք Մխիթարյանի վաղաժամ թիմից հեռանալու հարցը և որոշեցինք, որ նա պետք է մնա «Բորուսիայում» նաև հաջորդ մրցաշրջանում»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ ֆուտոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբը կիսապաշտպանին 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ է առաջարկում:
Դորտմուդցիների հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017թ-ին: