Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին շնորհավորել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներին հանրաքվեում հաղթելու կապակցությամբ: Նա նշել է, որ «բրիտանացիները մեծ սխրանք են գործել»՝ այդպես քվեարկելով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կողմ ենք, որ պետություններն ազգային ձևաչափով զարգանան: Մեզնից ոչ մեկին պետք չէ ոչ մի կոլխոզ, բռնապետություն, և գլոբալիստները չպետք է աշխարհը կառավարեն: Բրիտանիայից հետո մյուսները դուրս կգան, կփլուզվի ՆԱՏՕ-ն, Շենգենը, եվրոն: Կեցցե՛ ռուբլին և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը Եվրոպայի բոլոր ժողովրդավարական երկրների հետ»,- նշել է պատգամավորը:
Դրա հետ կապված՝ Ժիրինովսկին Պետդումային կոչ է արել «համերաշխություն հայտնել բրիտանացի ժողովրդի հետ»՝ նրա որոշման աջակցության մասին որոշում պատրաստելով:
Երեկ Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել ԵՄ կազմում երկրի մնալու հարցով հանրաքվե, որի արդյուքներով՝ Brexit-ին կողմ է քվեարկել մասնակիցների 51,9%-ը: