Այսօր քաղաքական համակարգում պայքարի երկու բևեռ կա, 2008-ին իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանը և ժողովուրդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ Սերժ Սարգսյանի ձախողումն այն է, որ նա այդպես էլ չստացավ իր երազած լեգիտիմությունը և այլևս չի էլ ստանա:
Փաշինյանի խոսքերով' անհրաժեշտ է որևէ ակնարկով չճանաչել Սերժ Սարգսյանի իշխանությունը, քանի որ նա երբեք չի եղել ու չի էլ լինի նախագահ:
«Ժողովուրդը չպետք է պարտվի, իսկ պարտությունը բացառելու համար պետք է թույլ չտալ ուժային գործողություններ ժողովրդի նկատմամբ, և մենք դա կարող ենք անել: Չպետք է գնալ որևէ պայմանավորվածության, պետք է չճանաչել Սերժ Սարգսյանի իշխանությունը. նա չի եղել և երբեք չի լինի ՀՀ նախագահ»:
Իսկ երեկ, ըստ Փաշինյանի, ոչ թե Սերժ Սարգսյանն է իր աշխատասենյակում ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ հակառակը: Ըստ նրա' այսօր պետք է տեղի ունենա ոչ այնքան քաղաքական, այլ քաղաքացիական համախմբում: