Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը, որի ժամանակ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

 

«Ժամանակն է Հայաստանի քաղաքացիներին ցույց տալու, որ ժամանակն է՝ փակել կոռումպացված Հայաստանի էջն ու բացել լուսավոր Հայաստանի էջը: Ժամանակն է փակել խնամի-ծանոթ-բարեկամով Հայաստանի էջն ու բացել քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը՝ փակել խմբապետական Հայաստանի էջը ու բացել Հայաստանի Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք ու բաժնետեր է զգում իր հայրենիքում: Մենք սխալվում էինք, երբ ասում էինք, թե բանանի մենաշնորհը Միհրան Պողոսյանինն է, շաքարինը' Սամվել Ալեքսանյանինը, իրականում դա Սերժ Սարգսյանի մենաշնորհներն են, եւ նա ընտրությունների միջոցով ցանկանում է կրկին անձեռնմխելի դարձնել բանանի ներկրման իրավունքը»:

 

Պատգամավորն իր ելույթում հայտարարեց, որ ի հեճուկս բոլոր տարաձայնությունների, հիմա իրար կողքի կանգնած է քաղաքական երեք ուժ և ՀՀ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի:

 

«Ես չեմ հավատում փոխզիջումների մասին հավաստիացումներին, քանի որ դա տանում է կապիտուլյացիայի: Մենք ունենք բարձր իրավագիտակցությամբ ՀՀ քաղաքացի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի մեթոդը՝ տվիր, առար, տվիր, առար։ Կեցցե՛ «Ելք» դաշինքը, կեցցե՛ գարունը, որ գալու է երկու ամսից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Սոնա Հարությունյան