«ՀՀ քաղաքացիները ոչ թե պետք է մտածեն, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ում ձայն տան, այլ ինչպես իրենց ձանին տեր լինեն»,- այս մասին այսօր հայտարարել է դերասան Հրանտ Թոխատյանը՝ ով այն համոզմունքին չէ, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են:

 

«Միգուցե այդ հայտարարությունները կեղծ են: Քաղաքացին ինքը պետք է հասկանա, թե ում է իր ձայնը տալիս, եթե նույնիսկ այս կամ ուժից գումար է վերցրել»- նշեց դերասանը:

 

Նա նաև նկատեց, որ այս տարիների ընթացքում հանրապետությունում այդպես էլ չձևավորվեց նորմալ ընդդիմություն, որ ամեն ինչ նորմալ կարողանա առաջ տանել. «Ցավոք, մեզ մոտ ընդդիմությունը չի կայացել: Մեզ մոտ՝ համակարգի մեջ որոշակի փոփոխություն հնարավոր չէ անել: Եթե անգամ արվում է լավ բան, որի հետ համաձայնում են ընդդիմադիր խմբակցությունները, միևնույն է՝ նրանք այդ լավ բանին էլ դեմ են քվերկում»,- ասաց նա:

 

 

Դերասանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ Հայաստանի համար միայն գումար բերելը շատ քիչ է: «Այո, սփյուռքն ակտիվացել է, որովհետև մտահոգվում են Հայաստանի ճակատագրով: Ավելի ճիշտ կլինի, որ Հայաստանի առաջխաղացման ու զարգացման համար սփյուռքից ոչ թե գումար ուզեն, այլ օգտագործեն ինտելեկտուալ սփյուռքին»,- հավելեց նա: