Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի 50 միլիոն քաղաքացիների համար հաստատել է առանց վիզային ռեժիմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Independent-ը' մասնավորեցենելով, որ առանց վիզային ռեժիմը կվերաբերի 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների:
ԵՄ պաշտոնյաները հայտնում են, որ համաձայնությունը վերջ է դրել ԵՄ ներսում առկա տարակարծություններին:
ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի մասնակցությամբ ուշ գիշերվա բանակցությունները հանգեցրել են փոխհամաձայնության այն մեխանիզմի պայմանների շուրջ, որոնք կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակներում առանց վիզային ռեժիմի կասեցումը: