Անգլիայում ինքնասպանությունների թվաքանակը հասել է անընդունելի մակարդակի: Այդ մասին ասված է առողջապահության հատուկ կոմիտեի զեկույցում, տեղեկացնում է BBC-ն:
Ուսումնասիրության համաձայն, 2015 թվականին Անգլիայում իր կյանքին վերջ է տվել 4 հազար 820 մարդ, ամբողջ Բրիտանիայում՝ 6 հազար 188 մարդ:
Առանձին փորձագետների կարծիքով՝ իրական թվերը կարող են ավելի մեծ լինել:
Զեկույցի հեղինակները փորձում են ազդել կառավարության վրա, որը հաջորդ տարի պետք է ինքնասպանությունների կանխման պլան ընդունի: Պատգամավորների կարծիքով՝ կառավարության նախորդ ծրագիրն անարդյունավետ էր:
Զեկույցի համաձայն, օգնությունը եւ աջակցությունը պետք է ավելի հասանելի դառնա այն մարդկանց համար, ովքեր գտնվում են ռիսկի գոտում: