Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) որոշում է ընդունել 2022 թվականին ԵԱՏՄ-ի երկրների համար սահմանել սիգարետների ակցիզի հաշվարկան միասնական մեխանիզմ: Այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինի նամակը Դաշնության խորհրդի բյուջեի եւ ֆինանսական շուկաների կոմիտեին:
Նամակից հետեւում է, որ ԵԱՏՀ-ն համաձայնագիր է պատրաստել ԵՏՄ-ի անդամ պետությունների ծխախոտի արտադրանքի ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության սահմանման սկզբունքների վերաբերյալ, որի համաձայն որոշում է ընդունվել 2022 թվականին սահմանել սիգարետների միասնական ինդիկատիվ հարկադրույք (միջին արժեք, որից կարող է ելնել յուրաքանչյուր երկիր իր ակցիզը սահմանելիս) հազար հատի համար 35 եվրոյի չափով: Միջին արժեքն ընտրվել է եվրոյով, քանի որ ԵԱՏՄ-ի երկրների ակցիզների հարկադրույքները սահմանված են ազգային արժույթով:
Մշակվել է նաեւ ինդիկատիվ հարկադրույքներից փաստական հարկադրույքների շեղումների ընդգրկույթը. Բելառուսի, Ղազախստանի եւ ՌԴ-ի համար շեղման չափը պետք է լինի 15 տոկոսից ոչ ավելի դեպի նվազումը եւ 20 տոկոսից ոչ ավելի դեպի մեծացումը: Հայաստանի, Ղրղզստանի եւ առաջին գնային խմբի սիգարետների նկատմամբ (էժան տեսականի) Բելառուսի համար՝ 30 տոկոսից ոչ ավելի դեպի նվազումը եւ 20 տոկոսից ոչ ավելի դեպի մեծացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: