Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեի քննադատությունը «Ռեալ»-ի հասցեին՝ անարձագանք չի մնացել մադրիդյան ակումբի կողմից: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալ»-ի իրավաբանները մտադիր են ուսումնասիրել ֆուտբոլիստի խոսքերը, որից հետո կորոշեն՝ դիմել դատարան, թե՝ ոչ:

«Ռեալ»-ը համարում է, որ Պիկեի խոսքերը դուրս են սպորտի սահմաններից և անարգանք են պարունակում:

Նշենք, որ Պիկեն հերթական անգամ  քննադատել է մադրիդյան ակումբին, նշելով, որ երբեք չի աշխատի այդ թիմում, քանի որ իրեն դուր չեն գալիս «Ռեալ»-ի արժեքները:

«Մարդը, ով մեղադրում է Մեսսիին ու Նեյմարին իրավախախտման մեջ, հանկարծ հայտնվում է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում՝Ֆլորենտինո Պերեսի կողքին: Եվ իրեն այլ կերպ է պահում Ռոնալդուի հետ: Այնպես որ, ինձ դուր չի գալիս այն, ինչին դավանում է «Ռեալ»-ը, նշել է Պիկեն: