Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20 21 տարածքների 155 ընտրատեղամասերում գրանցված 191 հազար 671 ընտրողներից ՀՀ ԱԺ ընտրություններին ապրիլի 2-ի ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 108 հազար 144 ընտրող: Ինչպես տեղեկացրին թիվ 19,20,21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 17:00-ի դրութամբ թիվ 19 տարածքի 37 ընտրատեղամասերում գրանցված 57 հազար 751 ընտրողներից քվեարկել է 30 հազար 331, թիվ 20 տարածքի 62 ընտրատեղամասերում գրանցված 54 հազար 295 ընտրողներից՝ 34 հազար 109, թիվ 21 տարածքի 56 տեղամասերում գրավված 79 հազար 625 ընտրողներից՝ 43 հազար 704 ընտրող: Թիվ 19 տարածքում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 52,2 թիվ 20 տարածքում՝ 62, 82, թիվ 21 տարածքում՝ 54,89 տոկոսը: Իսկ Գեղարքունիքի մարզում քվեարկողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 56,6 տոկոս:
Խոսրով Խլղաթյան