Գեղարքունիքի մարզի տնտեսություններում անասնակերի կուտակման աշխատանքներն արդեն ընթանում են բարձրադիր գոտիների խոտհարքերում' մոտենալով իրենց ավարտին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, օգոստոսի 25-ի դրությամբ' մարզում արդեն կուտակվել է մոտ 350 հազար տոննա անասնակեր, որի մեջ մոտ 50 հազար տոննան գարու ծղոտն է:
Անասնակերի սակավության պատճառով մարդիկ հակավորում եւ տեղափոխում են նաեւ ցորենի ծղոտը: Որոշակի քանակության խոտ տնտեսությունները ներկրում են Արարատյան դաշտից եւ ԼՂՀ Շահումյանի շրջանից' անելով հնարավորը, որպեսզի անասնակերի համար չափազանց անբարենպաստ այս տարում կարողանան մսուրային շրջանում պահպանել ու զարգացնել անասնագլխաքանակը:
Խոսրով Խլղաթյան