Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով' արդեն երկու ամիս ընթացող բերքահավաքի արդյունքում մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 380 հազար տոննա անասնակեր: Խոտի բերքահավաքն այժմ ընթանում է ծովի մակարդակից 2300-2500 մետր բարձրությունների վրա՝ բնական խոտհարքերում ու դարձյալ ապահովվում է բարձր բերքատվություն:
Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովել են անասնակերը: Խոտի բերքահավաքը մարզում կավարտվի սեպտեմբերի վերջերին: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: