Գեղարքունիքի մարզի տնտեսությունները շարունակում են անասնակերի կուտակման աշխատանքները, որոնք օգոստոսի երկրորդ տասնօրյակից արդեն տեղափոխվել են լեռնային եւ բարձրլեռնային հատվածներում գտնվող խոտհարքեր կամ համեմատաբար փարթամ բուսածածկույթ ունեցող արոտներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզի տնտեսություններում, համայնքներից ստացված տվյալներով, արդեն կուտակվել է մոտ 120 հազար տոննա անասնակեր: Թեեւ նախորդ տարվա համեմատ բուսածածկույթը նոսր ու սակավ է բնական խոտհարքերում, տնտեսություններն անում են հնարավորը' անասնագլխաքանակը մսուրային շրջան ում պահպանելու եւ զարգացնելու համար: Հնձվում են անգամ հեռագնա խոտհարքերը' անասնակերի պակասը լրացնելու նպատակով:

 

Որոշ ֆերմերային տնտեսություններ սկսել են առվույտ ներկրել Արարատյան հարթավայրի տնտեսություններից: Որոշակի բնական խոտի քանակություն էլ ներկրվել է ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքից:»Նախորդ տարվա կուտակած բերքի քանակությունը' ավելի քան երեք հարյուր հազար տոննա, այս տարվա սակավության դեմ հուսալի պաշար է: Անասնատերերը կձգտեն հնարավորինս հնձել ու տեղափոխել դաշտերում եղած խոտն ու ծղոտը, ի տարբերություն նախորդ տարիների, երբ շատ խոտհարքեր մնում էին առանց հնձելու: Այնպես որ, մարզում լիովին կհաջողվի պահպանել ու զարգացնել եղած անասնագլխաքան ակը»,-նշեց Վանիկ Հովհաննիսյանը:

 

Անասնակերի կուտակումը մարզում կշարունակվի մինչեւ սեպտեմբերի առաջին օրերը:

 

Խոսրով Խլղաթյան