2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածուներից՝ Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում իրեն լավագույնս է ցուցաբերել ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Վերջինիս վստահության քվե է տվել  14.510 ընտրող:

Այս ընտրատարածքում զգալի արդյունքների է հասել «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Վարդևան Գրիգորյանը: Վերջինս հավաքել է  13.942 ձայն՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի մյուս թեկնածու Վարդան Ղուկասյանը ստացել է 12.433 ձայն: 

Հետաքրքրական է, որ այս դաշինքի թեկնածուներն իրենց մրցապայքարում առաջ են անցել հայտնի Հանրապետական թեկնածուներից: Նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Ֆելիքս Ցոլակյանը հավաքել է 11.650 ձայն՝ առաջ անցնելով իր կուսակից Մարտուն Գրիգորյանից, ով ստացել է 10.684 թվե: