Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ խորհրդի նիստը, որին ներկա են եղել ՀՀԿ 160 անդամներ: Նիստում քննարկվելու էր ներքաղաքական իրավիճակին առնչվող, ինչպես նաև կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցեր:

Նիստում կայացվել է երկու որոշում. ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի պաշտոնին կրկին առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը՝ որպես թիվ 1-ը ՀՀԿ ցուցակում:

Բացի այդ, լուծվել է նաև Շիրակի մարզպետի հարցը. այդ պաշտոնում նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը: