ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի գործի հետ կապված օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: «Կայացված բոլոր որոշումները կլինեն օրինական եւ հիմնավորված: Մոտ օրերս դուք կտեսնեք»,-ասաց նա:

 

2017 թվականի մարտի 14-ին ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ժամը 13։30-14:00-ի սահմաններում գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք հրազենի, դանակի ու երկաթյա ձողերի կիրառմամբ, ինչի հետևանքով գյուղի բնակիչ հանդիսացող ՕՐՕ դաշինքի երեք համակիր տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, մեկ հոգի՝ Վաղարշապատի հիվանդանոց: