Լիբիայի ազգային բանակին պատկանող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի: Aյս մասին հայտնում է France Press գործակալությունը:

 

Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաընկերությունը հաղորդել է 134 զոհի մասին:

 

Մայիսի 18-ին Միսուրատա քաղաքի զինյալները, որոնք հայտնի են նաև որպես «Երրորդ ուժ» հարձակվել էին ավիաբազայի վրա: Համաձայն տեղեկատվության՝ հարձակվողներին աջակցել են «Բենգազիի պաշտպանության ջոկատները», որը կապ ունի «Ալ-Քաիդայի» հետ:

 

Զոհերի շարքում ինչպես զինծառայողներ են, այնպես էլ խաղաղ բնակիչներ: