Հարավային Սուդանում ՄԱԿ-ի խաղաղապահների հենակայանի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 48-ի, տեղեկացնում են աֆրիկյան ԶԼՄ-ները:

 

Ավելի վաղ երկրում հումանիտար հարցերի գծով ՄԱԿ-ի համակարգող Թոբի Լանզերը հայտարարել էր Հարավային Սուդանի Ջոնգլեյ նահանգի Բոր բնակավայրում ՄԱԿ-ի առաքելության հենակայանի վրա հարձակման հետեւանքով տասնյակ փախստականների զոհվելու մասին:

 

Ապրիլի 17-ին խաղաղապահներին խնդրագիր փոխանցելու պատրվակով շուրջ 350 մարդ Էր մոտեցել գրեթե 5 հազար խաղաղ բնակիչների համար ապաստան ծառայող հենակայանին: Դրանից հետո ամբոխը ներխուժել Էր հենակայան եւ կրակ բացել: Առաքելության աշխատակիցներին հաջողվել Էր հետ մղել հարձակումը:

 

Հարավային Սուդանում անցյալ տարվա դեկտեմբերի կեսին բախումներ են սկսվել գերակշռող դինկա ազգության ներկայացուցիչների, որոնցից Է նաեւ երկրի նախագահ Սալվա Կիիր Մայարդիտը, եւ նուերների միջեւ, որոնց ներկայացնում Է նախկին նախագահ Ռիեկ Մաչար Տենին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: