2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը նախարար Նալբանդյանին հարց ուղղեց այն մասին, թե ի՞նչ կերպ պետք է ԱԳՆ-ն կառուցի իր աշխատանքն այն ավելի բաց և թափանցիկ դարձնելու համար՝ նշելով նաև, որ ինքը կարևորում է, որ պետական բյուջեից ԱԳՆ-ին հատկացվող գումարները չպետք է նվազեն:
Պատգամավորի այս դիտարկմանն ի պատասխան՝ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է, որ այս տարիների ընթացքում ԱԺ-ում երբևէ չի լսել, որ ԱԳՆ-ին հատկացվող գումարները պետք է պակասեցնել, թեև այլ վայրերում հնչում են տեսակետներ, թե մեր ինչին է պետք 57 դեսպանություն: «Ես պետք է նշեմ, որ դեսպանատներն աշխատում են 1+1 սկզբունքով և աշխատակիցները շատ չեն»,-նշեց ԱԳ նախարարը:
Պատգամավորի հացին՝ ի՞նչ քայլեր է իրականացնում արտաքին գերատեսչությունը, որ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ և բանակցային գործընթացը չդադարի, նախարարը պատասխանեց. «Բացելով որոշ փակագծեր՝ նշում եմ, որ Վիեննայում ի պահ տրված փաստաթղթերում ինչ որ առաջարկվել է եռանախագահների և Հայաստանի կողմից՝ արագված է մի կարևոր կետ՝ Արցախի ներկայացուցիչները պետք է մասնակցեն պայմանագրերի մշակմանը: Վիեննայում և բոլոր փաստաթղթերում հստակ ֆիքսված է, որ անհնար է առանց Արցախի՝ որևէ համաձայնության գալ»: