Կառավարությունն այսօրվա նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց  ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրիրը: 

Հարցի քննարկումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հարց ուղղեց նախարարին.  «Պարոն Լոքյան, փաստորեն, Դուք ոչ միայն տարածքային համաչափությամբ եք զբաղվում, այլ նաև միգրացիայո՞վ»:

«Դե, կառավարությունն է զբաղվում, պարո՛ն վարչապետ, Ձեզ հետ միասին»,-պատասխանեց Լոքյանը: