SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կիևյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Ռուսլան Գանջալյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կիևյան փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող ավտոտնակների մոտից։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված վայրում 3 անհայտ անձինք հարձակվել են Ռ. Գանջալյանի վրա, ծեծի ենթարկել, նրանից հափշտակել iPhone 6 տեսակի բջջային հեռախոսը, իսկ ճիվաղներից մեկն էլ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան ու դիմել են փախուստի։

Իսկ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Ռ. Գանջալյանն ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ռ. Գանջալյանը աշխատում է «Բասեմ Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն։