Կառավարության փետրվարի 22 -ի նիստի ընթացքում օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետ Կարապետյանն անդրադարձավ հարկավահաքության խնդրին և օրինապահ հարկ վճարողների համար խաղի ավելի դյուրին պայմաններ ստղծելու հարցին:

Ըստ կառավարության ղեկավարի՝ թեև այս տարի նախորդ տարվա համեմատ հարկեր հավաքվել են 100 մլրդ դրամով ավելի, սակայն ակնհայտ է, որ այս ոլորտում դեռևս առկա են մի շարք բացեր: Մասնավորապես, վարչապետը կարևորեց հարկային ստվերի ռիսկերը և այլ խնդիրներ, որոնց թվում են նաև հարկ վճարելուց խուսափելու հարցը:

Կարապետյանը նաև նշեց, որ նված խնդիրների կապակցությամբ՝ ՊԵԿ-ի կողմից կազմակերպվել է հինգ հարյուր հարկ վճարողների հետ հանդիպում, որի արդյունքում արձանագրված խնդիրները գտնվում են նաև հանրապետական այլ գերատեսչությունների տիրույթում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարչապետը հանձնարարեց ՊԵԿ-ին՝ մեկ շաբաթում արձանագրված խնդիրները փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ տալով նաև դրանց լուծման առաջարկություններ:

Կարապետյանը հանձնարարեց նաև կառավարութան աշխատակազմի ղեկավարին՝ մշակել նաև օրինապահ հարկ վճարողների համար պայմանների մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման և համակարգային այլ խնդիրների մասին առաջարկություններ՝ հավելելով, որ առաջարկվող բոլոր լուծումները պետք է գնան նրան, որ օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտանա: