Այսօր՝ մարտի 13-ի առավոտյան, Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրանցից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի այցը քաղաքավարական բնույթի էր, եկել էին իմանալու նրա որպիսությունը:
Նրանք փոքրիկ զրույց են ունեցել, որի ժամանակ փոխադարձաբար հետաքրքրվել են, թե ինչպես են տեսնում ստեղծված իրավիճակում ելքը: Զրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին, բայց որեւէ էական բան չեն քննարկել:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am