Ինչպես Ձեզ հավանաբար հայտնի է, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մասնակցում է Երեւանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին: Ապրիլի 17-ին եւ 18-ին մեր կուսակցության ակտիվիստները, նախընտրական քարոզչություն իրականացնելիս, հանդիպել են իշխող Հանրապետական կուսակցության, նրա համակիրների կողմից կազմակերպված' ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ քարոզչություն անող քաղաքացիներին ահաբեկելու փորձերի: Մասնավորապես, Ավանում եւ Կենտրոնում նախընտրական քարոզչական նյութեր բաժանող մեր ակտիվիստներին մոտեցել են մարդիկ, ովքեր քարոզչության իրականացման դադարեցման ապօրինի պահանջներ են ներկայացրել, սպառնալիքներ տեղացել, որոշ դեպքերում անգամ բռնություն կիրառել: Կատարվածի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել iLur.am տեղեկատվական կայքում: Ապրիլի 19-ին արդեն Ձեր ենթակայության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումները խոչընդոտել են Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կողմից Երեւանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ոչ զանգվածային միջոցառում հանդիսացող նախընտրական ակցիայի իրականացմանը: Մասնավորապես, ոստիկանությունը, կոպտորեն խախտելով քաղաքացիների ընտրական իրավունքը, ազատ տեղաշարժի եւ ցույցեր, հավաքներ ու երթեր անցկացնելու իրավունքները, պատնեշներ է կազմակերպել երթի մասնակիցների առաջ, այնուհետեւ բռնություն կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հրմշտոց սարքել՝ նպատակ ունենալով ձախողել նախընտրական ակցիան: Ոստիկանության անգործությունը Հայ Ազգային Կոնգրեսի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու ապօրինի փորձերի նկատմամբ, ինչպես նաեւ հենց ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական ազատությունների եւ ընտրական իրավունքի խախտումները վկայում են, որ ոստիկանությունը օրինականությունը եւ իր գործունեության մեջ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն, կատարում է իշխող քաղաքական ուժի ապօրինի հրամանները: Պահանջում եմ անմիջապես դադարեցնել քաղաքացիների իրավունքների ոտնահարումը եւ ապօրինությունները, քաղաքական չեզոքության դիրքերից պատշաճորեն պահպանել հասարակական կարգը, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների: Առաջարկում եմ Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբին տեղյակ պահել ընտրական գործընթացի օրինականության պահպանման համար պատասխանատու ոստիկանական պաշտոնյաների անունների եւ կոնտակտային տվյալների մասին, ինչը թույլ կտա ապօրինությունների կանխման նպատակով արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծել:
Լեւոն Զուրաբյան
«Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության ղեկավար
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ընտրական շտաբի ղեկավար
Լեւոն Զուրաբյանի նամակը՝ Վլադիմիր Գասպարյանին
2:03 - 22.Ապրիլ.2013
Առաջարկում ենք նաև
04/02/23 12:18
Նիկոլ Փաշինյանի մեխի գլխի քաղաքականությունը ձեռքերն Արցախից լվանալու քաղաքականություն է. Լեւոն Զուրաբյան. 168. am
15/05/14 08:15
«Առավոտ». Մենք այս իշխանությունների հետ համագործակցելու որեւէ ցանկություն չունենք. Լեւոն Զուրաբյան
16/05/13 11:46
P.S. Հյուրը Լեւոն Զուրաբյանն է
15/05/13 16:34
Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է
13/03/13 12:08
Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը. նրանք փոքր զրույց են ունեցել
06/02/13 18:52
Լեւոն Զուրաբյանին ձեռնտու չէ այս նիստը, նա աթոռից կախվել, չի ուզում իջնել. Սոս Գիմիշյան
06/02/13 15:20
Լեւոն Զուրաբյանը քվեաթերթիկի վրա կգրի Տեր-Պետրոսյանի անունը
10/01/13 16:44
Նոր զարգացումներ ՀԱԿ-ում. Զուրաբյան Լևոնը՝ խառնակի՞չ
29/12/12 02:27
Ֆեյսբուքյան ասուլիս. Նիկոլ Փաշինյան
27/12/12 20:48
...արդեն շատերս կկոչվենք հակառուս գործակալներ
27/12/12 01:26
Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ որոշման մասին
16/03/24 08:35
«Հրապարակ». Լեւոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան