Հուլիսի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով պետք է ներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: 

 

ՀՔԾ պետը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահի գրասենյակի խնդրանքով, հնարավոր է՝ հարցաքննությունը ձայնագրվի: