«Բա գործի մյուս մասնակիցները ինչո՞ւ նստած չեն։ Էդ բանակը ներքաշողները, ովքեր բանակը ներքաշում էին քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են և տեսագրությունն էլ կա, դրանցից մեկը ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է։ Այս ի՞նչ ընտրողականություն է»։ Այսպիսի հարց հնչեցրեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից 0038 հրամանի մասամբ գաղտնազերմանը։
««Մարտի 1»-ի վերաբերյալ քրեական գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է»,-հավելեց Սողոմոնյանը: