Գեներալ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում։ Նրան այնտեղ են տեղափոխել նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակներում՝ թեթեւ հետազոտություններ անելու նպատակով։
Ինչպես կալանավայրում, այնպես էլ հիվանդանոցում, տեսակցությունն արգելված է։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: